ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News
Փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ԴԱՏԱՎՈՐ Արման Հովհաննիսյանն
Ինչպես միշտ իր բարձունքում է
Մոտ 1 տարի նախաքննական մարմնին և դատախազությանը հիմնավորում էինք, որ անհիմն կերպով են անձին մեղադրում ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 2-րդ մասով և 178-րդ հոդվածի 1-ին մասով, որ պետք չէ միայն մեղադրական թեքումով քննություն կատարել, որ պետք է ուշադրություն դարձնել նաև պաշտպանության կողմի ներկայացրած փաստարկներին: Բայց միևնույն է ՝ քրեական գործն ուղարկեցին դատարան:
Իսկ մոտ 1 տարի տևած դատաքննությունից հետո էլ դատավոր Արման Հովհաննիսյանն արդարացման դատավճիռ կայացրեց:
Հ.Գ. Գործընկերներս կփաստեն, որ Արման Հովհաննիսյանը ոչ միայն օբյեկտիվ և արդար դատական ակտեր է կայացնում, այլ նաև՝ շատ հաճելի և պրոֆեսիոնալ կերպով է դատական պրոցեսն անցկացնում»։
--0--ԿԿ