ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 14, 24News
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը:
Չավուշօղլուն նախ իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանին, ապա հրապարակել Թուրքիայի և Ադրբեջանի հիմները՝ կից գրառում անելով. «Մենք պատրաստ ենք զոհել մեր կյանքը՝ հանուն Ադրբեջանի»:
Նշենք, որ հուլիսի 14-ի գիշերը ևս հայ-ադրբեջանական սահմանին՝ ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից, դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը հայկական կողմը կրակով կասեցրել է։ Այժմ սահմանին հարաբերական անդորր է։
--00—ԼՄ