ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Լաչինի միջանցքի վերջին իրադարձությունները Հայաստանի համար անկեղծության փորձություն կլինի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։ Նա անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին։
«Ադրբեջանի հետ սերտ համագործակցությամբ մենք շարունակում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Լաչինի միջանցքի վերջին իրադարձությունները Հայաստանի համար անկեղծության փորձություն կլինի։ Անթույլատրելի է Ադրբեջանի հարստություններն իր տարածքում յուրացնելու փորձը»,-ասել է թուրք պաշտոնյան։
--00—ՅՄ