ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News
Թուրքիան և Ֆրանսիան կարող եմ հանատեղ նպաստել Հարավային Կովկասում ամուր խաղաղության ապահովմանը: Այդ մասին Ֆրանսիա այցի նախօրեին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ Մևլութ Չավուշօղլուն՝ ընդգծելով, որ կայուն խաղաղությունը կնպաստի Ադրբեջանի և Հայաստանի բարգավաճմանը:
«Քաղաքական նպատակներով պատմությունն օգտագործելն ու աղճատելը երբեք չի լուծել վեճն ու չի հանգեցրել արդարադատության»,-հայտարարել է նա, գրում է L'Opinion-ը:
Միաժամանակ Մևլութ Չավուշօղլուն հայերին անվանել է «ծայրահեղականներ», որոնք իրենց «անհիմն» հայտարարություններով «պատանդ են վերցրել թուրք-ֆրանսիական հարաբերությունները»:
--00—ԼՄ