ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 15, 24News
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում անելով Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, հայտնում է, որ ՌԴ-ն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ, քանի որ «և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը Ռուսաստանի համար բարեկամ և գործընկեր երկրներ են», և կանի ամեն ինչ էսկալացիան դադարեցնելու համար:
«Գլխավորը հիմա ոչ թե մեղավորներ փնտրելն է, այլ ցանկացած մարտական գործողություն դադարեցնելը»,-ասել է Մատվիենկոն և հավելել, որ ամեն ինչ կանեն, որպեսզի կանգնեցնեն լարվածության սրումն ու մարտական գործողությունները:
Ըստ Մատվիենկոյի` Ռուսաստանի դիրքորոշումը պետք է լինի բանակցային գործընթացը, որի ընթացքում հարկավոր է հասնել փոխըմբռնելի որոշումների:
Ռուս պաշտոնյան նաև նշել է, որ խնդրի առնչությամբ իրեն՝ որպես ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նախագահի, դիմել են և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի խորհրդարանների նախագահները:
--00—ԼՄ