ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News
Մթության քողի տակ փորձել են անակնկալի բերել մեր զորամիավորումներին։ Դիվերսիոն ներթափանցման փորձը կորցրած դիրքը հետ բերելու քայլ էր։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ազատամարտիկ Դավիթ Մաթևոսյանը։
Ըստ նրա՝ օբյեկտիվության համար Ադրբեջանի գործողությունները պետք է համեմատենք 2016թ.-ի ապրիլյան պատերազմի հետ, որի ժամանակ ունեցանք տարածքային և մարդկային կորուստներ՝ ընդգծելով որ այս առումով նույն վիճակն է։
«Ադրբեջանը կորցրել է կարևորագույն հենակետեր, որոնք կարևոր են այդ գյուղերը պաշտպանելու համար, եզակի են այն առումով, որ նրանցից յուրաքնայչյուն ավելին է, քան որևէ ԱԹՍ»,- կարծում է ազատամարտիկը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ