ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News
Պարզվել է երեկ՝ հուլիսի 16-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորի ինքնությունը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Mercedes-ը վարել է Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի բնակիչ՝ 39-ամյա Հովհաննես Հակոբյանը, իսկ Nissan Tiida-ն վարել է Կոտայքի մարզի բնակիչ՝ 45-ամյա Գայանե Եղյանը։
Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Հ. Հակոբյանը, նրա ուղևոր՝ Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ, 21-ամյա Անուշ Բաբայանը և 36-ամյա Գայանե Էմիրյանը մահացել են, իսկ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի բնակիչ՝ 29-ամա Կարո Հայրապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։
Աղբյուրը հայտնում է, որ մահացած Հ. Հակոբյանը Երևանում հայտնի «Կիլիկիացի Բոգոյի» քրոջ որդին էր։
--00--ԱԹ