ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News
Ազատ ոճի ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշել է, որ ինքն ու իր հայրը ամեն պահի պատրաստ են մեկնել դիրքեր.
«Հայրս եղել է 1991թվականի Հայկական բանակի 1-ին դեսանտատագրոհայիններից մեկը։ Լաչինի դիրքերում 6 ամիս պայքարելուց հետո տեղափոխվել է Կուբաթլու, որտեղ թեժ մարտերի ընթացքում ստացել է ծանր մարտական վիրավորում:
Երկարատև ժամանակ ապաքինվելուց հետո վերադարձել է իր առօրյա կյանքին, զբաղվել սպորտով և մարզել պատանիներին:
Ակտիվ մասնակցություն է ունեցել նաև 2016-ի Ապրիլյան պատերազմում:
Հիմա նույնպես ես և հայրս պատրաստ ենք ամեն վայրկյան մեկնել առաջնագիծ և կանգնել մեր հերոս սահմանապահ տղեքի կողքին»,- գրել է Արսեն Հարությունյանը:
--0--ԿԿ