ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News
Տավուշի մարզի Այգեպար գյուղում օրեր շարունակ տևած հակառակորդի կրակոցներից տուժել են տասնյակ տներ: Ադրբեջանը, թիրախավորելով խաղաղ բնակավայրերը, տարբեր վնասներ է հասցրել սահմանամերձ մի շարք գյուղերին:
24News-ը եղել է ամենաշատ ավերածություններ և վնասներ կրած գյուղերից մեկում՝ Այգեպարում: Այստեղ կան այրված, փշրված պատուհաններով, ցնցումներից ճաքճքված պատերով տներ, որտեղ դեռ շարունակում են ապրել այգեպարցիները:
Նշենք, որ օրեր առաջ ռմբահարվել է նաև գյուղի մանկապարտեզը, վնասվել շրջակայքի ջրագիծը: Բարեբախտաբար գյուղում վիրավորներ չկան:
Անկախ թշնամու սադրիչ գործողություններից՝ Այգեպարում կյանքը շարունակվում է, վերականգնվում են վնասները, նորոգվում բնակելի տները:
--0--ԿԿ