ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 21, 24News
Տավուշի մարզում թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հոգեհանգստի կարգ է անցկացրել սահմանին զոհված 4 զինծառայողների համար:
«Մեր հերոսներ Գարուշ Համբարձումյանի, Սոս Էլբակյանի, Սմբատ Գաբրիելյանի և Գրիշա Մաթևոսյանի հոգիների հանգստության համար Պայծառակերպության տոնին սահմանապահ Բերդ քաղաքում հոգեհանգստի կարգ կատարվեց»,-հրապարակված է տեսանյութին կից։
Հոգեհանգստի կարգին մասնակցել են նաև Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Բագրատ Սրբազանի խոսքը՝ տեսանյութում:
--00—ԼՄ