ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով նահատակվածների հոգիների խաղաղության համար ս․թ․ օգոստոսի 9-ին Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում թեմի առաջնորդ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հոգեհանգստյան հատուկ արարողություն։
Արարողությանը մասնակցում էր ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը։
--00—ՄՀ