ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 22, 24News
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Սահմանադարական դատարանի երկու դատավորի արձակուրդ չգնալու դեպքում ՍԴ-ում հնարավոր էր ապահովել քվորում:
«Սահմանադրության փոփոխությունների արդյունքում չի առաջացել այս իրավիճակը, այլ՝ երկու դատավորի արձակուրդ մեկնելու պատճառով», - ասել է նա, ապա հավելել, որ առաջադրումները շուտով կկատարվեն. «Բավական շուտ ժամանակահատվածում կարող ենք արձանագրել, որ Սահմանադրական դատարանը կգործի ամբողջական»:
Ըստ Ռուստամ Բադասյանի՝ ՍԴ-ում տիրող իրավիճակը ճգնաժամ չէ։
«Խնդրահարույց իրավիճակն առաջացել է այն պատճառով, որ երկու դատավոր որոշել է, որ պետք է մեկնի արձակուրդ», - ասաց նա։
Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանում քվորումի բացակայության պատճառով նիստերը չեն կայանում։ Հուլիսի 1-ի չի կայացել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու վերաբերյալ գործի դատաքննությունը, իսկ հուլիսի 30-ին քվորումի բացակայության պատճառով չի կայացել հունիսի 30-ին նշանակված ՍԴ և աշխարհակարգային նիստերը:
--00—ԼՄ