ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 25, 24News
Լրագրող Վրույր Թադևոսյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Սան Ֆրանցիսկոյից՝ տեղեկացնելով, որ տեղի հայկական դպրոցը վանդալիզմի է ենթարկվել:
«Ադրբեջանցիների կողմից վանդալիզմի է ենթարկվել Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցը (Խաչատուրեան Հայ Կեդրոն)։ Դպրոցի պատերին նկարված է ադրբեջանական դրոշ, գրված են ազատագրված տարածքների անունները, հայհոյանքներ և հակահայկական արտահայտություններ»,-գրել է Վրույ Թադևոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ԼՄ