ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 25, 24News
ՀՀ առողջապայության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում շտապօգնության մեքենաների լուսանկարներ է հրապարակել և կից գրառում արել. «Այս նոր շտապօգնության մեքենաները տրամադրվելու են Արցախի առողջապահության նախարարությանը»։
Ավելի վաղ ԱՆ-ն հայտնել էր, որ 2019 թվականի վերջին պետական բյուջեից 295 միլիոն դրամ է հատկացվել ՀՀ առողջապահության նախարարությանը` շտապօգնության 10 մեքենա (Ford մակնիշի) գնելու համար, որից 7-ը` գծային և 3-ը` ռեանիմոբիլ: Դրանք համալրված են անհրաժեշտ բոլոր սարքերով:
Մեքենաներն արդեն իսկ Հայաստանում են, չնայած պետք է լինեին մարտին, և ուշացումը պայմանավորված էր կորոնավիրուսային հիվանդության համավարակով:
Շտապօգնության մեքենաները` որպես նվիրատվություն, հանձնվելու են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությանը բուժօգնության ծառայության որակն այնտեղ ավելի բարձրացնելու նպատակով:
--00—ԼՄ