Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան, Ford Fusion-ը և Mazda-ն․ կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

photo_2025-02-16_10-49-37

Փետրվարի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան, «Ford Fusion» մակնիշի և «Mazda» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով շտապօգնության ավտոմեքենայի վարորդն ու հիվանդը մեկ այլ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

--00—ՅՄ