ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 25, 24News
Ռուսաստանում կորոնավիրուսային հիվանդության 5 871 նոր դեպք է հայտնաբերվել: Մահացել է 146 մարդ, 8 366-ն առողջացել են և դուրս գրվել հիվանդանոցից: Այս մասին հայտնել են Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
1 471 վարակվածների դեպքում հիվանդությունն անցնում է առանց կլինիկական ախտանշանների:
Վարակման նոր դեպքեր են գրանցվել բոլոր 85 շրջաններում: Առաջատարը կրկին Մոսկվան է. այստեղ 648 դեպք է գրանցվել:
Համավարակի սկզբից ի վեր վարակվածների թիվը Ռուսաստանում հասել է 806 720-ի: Մահացել է 13 192 մարդ, առողջացել 597 140-ը:
--00--ԱԹ