ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 27, 24News
«ԱՊԱ» գործակալությունը, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ, համաձայն Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված ռազմական համագործակցության մասին համաձայնագրի, Ադրբեջանում մարտական կրակով համատեղ լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն, որոնց կմասնակցեն երկու երկրների ցամաքային և ռազմաօդային ուժերը:
Ըստ նախնական պայմնավորվածության՝ ցամաքային ուժերի զորավարժությունները կանցկացվեն օգոստոսի 1-5-ը Բաքվում և Նախիջևանում, իսկ օդուժի մասնակցությամբ զորավարժությունները նախատեսվում է հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը` Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում (Գանձակ), Քյուրդամիրում և Եվլախում:
Զորավարժություններին ներգրավված կլինեն զորախմբեր, զրահատեխնիկա, հրետանային միջոցներ և ականանետներ, ռազմական ավիացիա, ինչպես նաև 2 երկրների հակաօդային պաշտպանության համակարգերը:
--00—ԼՄ