ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17,24News
Ադրբեջանում են գտնվում Թուրքիայի մի խումբ զինվորականներ և ավիացիոն միջոցններ, որոնք ներգրավված են Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված համատեղ մարտավարական զորավարժություններում։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ հոկտեմբերի 23-25-ը նախատեսված համատեղ մարտավարական զորավարժությունները տեղի կունենան մի քանի ուղղություններով, այդ թվում՝ Բաքու քաղաքում, Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում և Ղարաբաղի օկուպացված տարածքներում։
--00--ԼՀ