ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 28, 24News
Հայկական բնապահպանական ճակատը հայտնում է.
«Տեղեկություն ենք ստացել, որ ոստիկանության հատուկ ուժեր են տեղափոխվում Ամուլսարի մոտ: Ջերմուկ համայնքի բնակիչները հիմա հավաքվում են այնտեղ՝ հերթական անգամ պահանջելու, որ Ամուլսարի տարածքում «վերանորոգման աշխատանքի տպավորություն» ստեղծող վեց աշխատողները դուրս գան այնտեղից:
Նման բարդ և վտանգավոր իրավիճակում շատ կարևոր ենք համարում, որ ամբողջ համայնքը և Վայոց ձորի մոտակա մյուս բնակավայրերի բնակչությունը մոբիլիզացվի՝ ոչ միայն տղամարդիկ, այլ նաև կանայք, երեխաները:
Ոստիկանության բռնությունը պետք է բացառվի»:
--00--ԱԹ