ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News
Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղար Անդրեյ Ռավկովը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Բելառուսի տարածքում են գտնվել մոտ 200 զինյալներ. 33-ին հայտնաբերել են, այժմ որոնողական աշխատանքներ են իրականացվում՝ մյուսներին հայտնաբերելու համար:
Նա հայտարարել է, որ քրեական գործ է հարուցվել ահաբեկչական ակտի նախապատրաստման հոդվածով:
ԱԽ պետքարտուղարը չի բացառել հավանականությունը, որ ազգային անվտանգությանը սպառնալիքի առկայության պարագայում երկրում ինտերնետ-հասանելիությունը կսահմանափակվի:
Հուլիսի 28-ի լույս 29-ի գիշերը Մինսկի տարածքում ձերբակալել են 33 հոգու: Լրատվամիջոցները հաղորդում են, որ այդ զինյալները օտարերկրյա մասնավոր «Վագներ» ռազմական կազմակերպության զինյալներ են: Նրանցից 32-ին ձերբակալել են Մինսկի առողջարաններից մեկում, ևս մեկ անձ հայտնաբերվել և ձերբակալվել է երկրի հարավում:
Բոլոր ձերբակալվածները ՌԴ քաղաքացիներ են, նրանցից 14-ի անունը հիշատակվում է Խաղաղապահ բազայում՝ իբրև Դոնբասում ռազմական գործողությունների մասնակից
Լուկաշենկոն տեղի ունեցածն արտակարգ պատահար է համարել, Բելառուսի ԱԳՆ են հրավիրվել Ուկրաինայի և ՌԴ դեսպանները: Քննչական կոմիտեն ստուգումներ է անցկացնում:
--00--ԱԹ