ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է կայանալիք ընտրությունները հետաձգել, որ ամերիկացիները կարողանան անձամբ ներկայանալ և քվեարկել, ոչ թե փոստով, ինչպես պահանջվում է երկրում կորոնավիրուսի տարածման պայմաններում:
«Փոստով, և ոչ թե քվեաթերթիկով անցկացվելիք քվեարկությամբ կազմակերպված 2020 թ. նախագահական ընտրությունները կլինեն պատմության մեջ ամենից անազնիվն ու անվստահելին: Դա ԱՄՆ համար մեծ խայտառակություն կլինի: Պետք է հետաձգել ընտրությունն այնքան ժամանակ, մինչև մարդիկ կարողանան ճիշտ, հուսալի և անվտանգ քվեարկել»,- թվիթերյան իր էջում գրել է ԱՄՆ նախագահը:
--00--ԱԹ