Ես միայն մեկ խնդիր ունեմ՝ հաղթել Դոնալդ Թրամփին, ես համոզված եմ, որ դրա համար լավագույն թեկնածուն եմ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News

հհ.

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը առաջին հարցազրույցն է տվել Թրամփի դեմ մահափորձից հետո։ Նա NBC հեռուստաընկերության լրագրողներին ասել է, որ նախկինի պես Թրամփին համարում է ամերիկյան դեմոկրատիայի սպառնալիք, բայց ափսոսանք է հայտնել իր բառերի համար «թիրախի կենտրոնում» նրան վերցնելու մասին, տեղեկացրել է BBC-ն։

 Փենսիլվանիայում Թրամփի վիրավորվելուց անմիջապես հետո Բայդենը ուղերձով դիմել է ազգին եւ կոչ արել իջեցնել քաղաքական բանավեճի աստիճանը։

Politico-ն գրում է, որ դոնորների հետ խոսակցության ժամանակ Բայդենը ասել է հետեւյալը. «Ես միայն մեկ խնդիր ունեմ՝ հաղթել Դոնալդ Թրամփին։ Ես համոզված եմ, որ դրա համար լավագույն թեկնածուն եմ։ Այնպես որ, ժամանակն է դադարեցնել բանավեճերի մասին խոսակցությունները։ Ժամանակն է Թրամփին դնել թիրախի կենտրոնում (նա օգտագործել է անգլերեն bullseye բառը)»։

--00--ԼՀ