ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր մրցակից Ջո Բայդենը հաղթել է, «քանի որ ընտրությունները կեղծված էին»: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Նա հաղթել է, քանի որ ընտրությունները կեղծված էին: Հանրապետական դիտորդներին թույլ չեն տվել մասնակցել ձայների հաշվարկին, ձայները հաշվել են արմատական ձախերին պատկանող, վատ համբավ և սարսափելի վատ սարքավորումներ ունեցող մասնավոր Dominion ընկերության ներկայացուցիչները»,- ասել է նա:
--00--ԱԹ