ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News
Ամուլսարի տարածքում իրավիճակը շարունակում է թեժ մնալ: Ոստիկանները պահանջում են բացել ճանապարհը: Ցուցարարներից մի քանիսին բերման ենթարկեցին, նրանց թվում նաև «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանին:
Վերջինս բերման ենթարկվեց ոստիկանների օրինական պահանջը չկատարելու հիմքով:
Վարագյանի ֆեյսբուքյան էջի գրառումից պարզ դարձավ, որ բերման է ենթարկվել նաև այս շարժման մեկ այլ մասնակից:
«Ինձ և Ռաֆայել Հովհաննիսյանին բռնի ուժով բերման են ենթարկում Վայքի ոստիկանության բաժին»,- գրել է նա:
--00--ԱԹ