ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել «ՌԴ-ում հայկական պետհամարանիշներով մեքենաների խնդրի մասին»:
Նա, մասնավորապես, գրել է.
«Տեղեկացնում եմ, որ քիչ առաջ ստացել եմ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախնական պատասխանը ՌԴ-ում հայկական պետհամարանիշերով մեքենաների խնդրի վերաբերյալ։
Այն հրապարակվում է ստորև։
Փոխվարչապետից խնդրի վերաբերյալ հետագա ընթացքի վերաբերյալ այլ տեղեկություններ ստանալու դեպքում դրանք ևս կհրապարակվեն»։
--00--ԱԹ