ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News
Հումորային դերասանուհի Նարինե Ոսկանյանի սրտի շտապ վիրահատության համար պահանջվող գումարը փոխանցել է ամերիկահայ բարերար Գրիգոր Թերմենջյանը։ Այս մասին ուղիղ եթերում հայտնել է դերասանուհին։
Նա նաև նշել է, որ իր հետ կապվել է նաև ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ով նույնպես վիրահատության ծախսերը հոգալու համար գումար է ուղարկել:
«Ես ասացի, որ պետք չի, գումարն ունեմ, Ռուբեն Հայրապետյանն ասեց` էդ փողը քեզ, որովհետև վիրահատությունից հետո քեզ բուժման փող է պետք, աղջիկ ջան: Էդ փողը վերցրու ու բուժվի: Նա ինձ նվիրեց այդ 3 միլիոն դրամը»,- ասաց դերասանուհին:
Դերասանուհին խնդրել է, որ այլևս իրեն գումար չուղարկեն:
«Արժեր, իրոք, հիվանդանալ, որ վայելեի ձեր սերը»,- ասաց դերասանուհին:
--0--ԱՀ