ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News
Չնայած կորոնավիրուսի համավարակին՝ շարունակվում են Երեւանում 250 մեգավատ հզորությամբ նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման աշխատանքները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Չնայած կորոնավիրուսի համավարակին՝ շարունակվում են Երեւանում 250 մեգավատ հզորությամբ նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման աշխատանքները։
Արդեն ներդրվել է մոտ 130 մլն ԱՄՆ դոլար, իսկ ընդհանուր առմամբ ներդրվելու է ավելի քան 270 մլն ԱՄՆ դոլար»,- գրել է նա։
--0--ԱՀ