ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News
«Սասնա ծռեր» խմբավորման հայտարարությունը վտանգավոր է, նրանց տեսակետները, պայքարի ձևը չեմ կիսում, մանավանդ մեր երկրում։ Դա ճանապարհ չէ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը։
«Մենք ցույց ենք տվել, որ առանց զենքի պայքարն ավելի արդյունավետ է։ Թեև ՀՀ-ում կան շատ ազնիվ մարդիկ, որ կարծում են, թե զենքով հնարավոր է լուծել անհամախոհության խնդիրը։ Ինքս իմ մեջ չեմ մեղադրում «Սասնա Ծռերին», ուղղակի ասում եմ՝ զենքով պայքարը բերում է արյան, ու այդ գինն անդառնալի է մեր պետության վրա»,- ասել է պատգամավորը։
Շարունակությունը՝ տեսանյութում։
--00—ԼՄ