ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News
Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է առցանց օլիմպիադայի եզրափակիչ մրցաշարի խմբերի կազմերը:
Հայաստանի հավաքականը հանդես կգա ընտրական C խմբում, որտեղ ընդգրկվել են նաև Ալժիրի, Մարոկոյի, Անգլիայի, Ռուսաստանի, Ռումինիայի, Բուլղարիային, Թուրքիայի, Խորվաթիայի և Եգիպտոսի ազգային թիմերը:
Մրցաշարը կմեկնարկի օգոստոսի 21-ին: Առաջին տուրում Հայաստանի հավաքականը կհանդիպի Ռումինիայի հետ: Առաջին խաղատախտակի վրա մեր շախմատիստը հանդես կգա սպիտակ խաղաքարերով:
Նշենք, որ խմբերում առաջին երեք տեղերը գրավող հավաքականները կմտնեն փլեյ-օֆֆ, որտեղ արդեն կգործի նոկաուտ մրցակարգը: Օլիմպիադան կավարտվի օգոստոսի 30-ին:
Հայաստանի հավաքականի հանդիպումների օրացույցը.
21 օգոստոսի
18:00 Հայաստան – Ռումինիա
19:00 Բուլղարիա – Հայաստան
20:00 Հայաստան - Թուրքիա
22 օգոստոսի
18:00 Խորվաթիա - Հայաստան
19:00 Հայաստան – Ալժիր
20:00 Մարոկո – Հայաստան
23 օգոստոսի
18:00 Հայաստան – Անգլիա
19:00 Ռուսաստան – Հայաստան
20:00 Հայաստան - Եգիպտոս
Հայաստանի հավաքականի կազմը
Տղամարդիկ՝ Լևոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան:
Պահեստայիններ՝ Հրանտ Մելքումյան, Սամվել Տեր-Սահակյան:
Կանայք՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան:
Պահեստայիններ՝ Մարիա Գևորգյան, Սուսաննա Գաբոյան:
Մինչև 20 տարեկաններ ՝ Հայկ Մարտիրոսյան, Աննա Սարգսյան:
Պահեստայիններ՝ Շանթ Սարգսյան, Մարիամ Ավետիսյան:
Նշենք, որ թիմերը բաղկացած են 6 հիմնական և 6 պահեստայիններից: Հիմնական կազմում պետք է լինեն 2 տղամարդ, 2 կին, մեկ մինչև 20 տարեկան պատանի և մեկ մինչև 20 տարեկան աղջիկ:
--0--ԱՀ