ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը հայտարարել է, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը չէ, որ պետք է որոշի կրթահամալիրի տնօրենի պաշտոնավարման հարցը։
Նկատենք՝ օրեր առաջ տեղեկություն տարածվեց, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նամակով պահանջել է, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը 65-ամյակը լրանալուն պես հեռանա տնօրենի պաշտոնից, ինչպես պահանջում է ՊՈԱԿ-ի մասին օրենքը։ Օրենքն ասում է՝ գործադրի մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե լրացել է նրա 65 տարին:
Բլեյանը ընդգծում է, որ դեռ հունիսին դիմել են կառավարություն կրթահամալիրը ՊՈԱԿ-ից հիմնադրամի վերածելու առաջարկությամբ։ Առայժմ պատասխան չի ստացվել։
Մանրամասները՝ տեսանյութում։
—00—ԼՄ