ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News
Տոմսկի սրճարանի աշխատակիցները ոչինչ չեն իմացել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու թունավորման մասին: Հենց այդ սրճարանում է Նավալնին թեյ խմել Մոսկվա վերադառնալուց առաջ:
Ոստիկանները հարցաքննել են սրճարանի աշխատակիցներին, բայց նրանք թունավորման մասին ոչինչ չեն իմացել, ավելին, ոմանք նույնիսկ չեն ճանաչել Նավալնուն:
Ավելի վաղ հաղորդվել է, որ իրավապահները դեռևս Նավալնուն դիտավորյալ թունավորելու վարկածը չեն քննում:
--00--ԱԹ