ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Օրեր առաջ Մոսկվան Գերմանիայի իշխանությունից խնդրել էր տրամադրել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորումն ապացուցող փաստեր: Այս մասին գրել է 1lurer.am-ը։
Բեռլինը հրաժարվել է Ռուսաստանին տալ Նավալնիի բժշկական հետազոտության արդյունքները: Այդ նյութերը փոխանցվել են Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը: Մոսկվան Նավալնիին թունավորելու անհերքելի ապացույցների մասին Բեռլինի հայտարարությունները սադրանք և քաղաքական խաղ է համարում:
Աղբյուրը՝ 1lurer.am։
-- 00—ՄՀ