ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News
Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆֆեն Զայբերտը չի բացառել, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն կարող էին թունավորել:
«Պարզ էր, որ նրա ժամանումից հետո պետք է նրա անվտանգության ապահովման միջոցներ կիրառվեն, քանի որ խոսքը պացիենտի մասին է, ում, հնարավոր է, փորձել են թունավորել: Միջգերատեսչական զրույցների ժամանակ որոշում է կայացվել այդ խնդիրը դաշնային մակարդակում լուծե, իսկ դա նշանակում է՝ քրեական ոստիկանության դաշնային գերատեսչությունն ունի դրա իրավական հիմքերը»,- ասել է նա:
--00--ԱԹ