ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News
Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժիշկը բացատրել է՝ ինչ «վտանգավոր նյութի» մասին էին հայտարարել Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամից: «Վտանգավոր նյութի» հետքերը հայտնաբերվել են Ալեքսեյ Նավալնու ոչ թե օրգանիզմում, այլ մաշկի և հագուստի վրա:
Գլխավոր բժիշկը հայտարարել է, որ խոսքը սովորական «արդյունաբերական քիմիայի» մասին է:
«Հետազոտության համար կենսաբանական նմուշ չի վերցվել, այլ մաշկի մակերեսից, հագուստից ու եղունգներից: Կրկին հաստատում եմ, որ այդ նյութը հայտնաբերվել է ոչ թե արյան մեջ, այլ նրա մաշկի վրա կամ հագուստին»,- ասել է բժիշկը:
--00--ԱԹ