ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ զրույցի տեսագրությունը` կից գրելով.
«Երևանի քաղաքապետը, ով ի պաշտոնե տեղական մակարդակով առաջնորդ է, Արտակարգ դրության իրավական ռեժիմի և պանդեմիայի ողջ ընթացքում «թաքնվել» էր, ժողովուրդ ջա'ն, նորմալ է, որ մարդը վախենում է վարակվել, բայց կա մի կարևոր հանգամանք, նման մարդը չի կարող հանրային առաջնորդի դերակատար լինել»:
--00--ԱԹ