ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Նախօրեին հրավիրած խորհրդակցությունը նվիրված էր նոր ուսումնական տարում կրթական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպման հարցերին: Բովանդակային քննարկումներից հետո կայացրել ենք մի շարք համարձակ որոշումներ ուսումնական հաստատություններում համավարակի պայմաններում դասապրոցեսը սկսելու վերաբերյալ: Սակայն հաջողելու համար խիստ անհրաժեշտ է լինելու բոլորիդ աջակցությունը ու բարձր պատասխանատվությունը: Մեկ անգամ ևս համավարակի դեմ միասնական պայքարելու կոչ եմ անում»:
-- 00—ՄՀ