ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News
Մինչև 2018 թվականը «Լիդիան Արմենիան» Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում իրականացրել է սոցիալական ծրագրեր, որոնց արդյունքում ներդրվել է $3.8 մլն, որից $1.4 միլիոնը՝ Գնդեվազ համայնքում։ Այդ մասին հայտնում է ընկերության ծառայությունը:
Ըստ աղբյուրի՝ մինչ մի խումբ ակտիվիստներ պայքարում են Ամուլսարի ամուլ մնալու համար, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի բնակիչները պայքարում են գոյատևման համար։
Արդեն երկու տարի է՝ Լիդիանի աջակցության և համայնքների զարգացման ծրագրերի հազարավոր շահառուներ զրկված են դրանցից օգտվելու հնարավորությունից Ամուլսարի հանքի ճանապարհների ապօրինի արգելափակման հետևանքով:
Կից տեսանյութում Գնդեվազի բնակիչները պատմում են սոցիալական ծանր իրավիճակի, աշխատատեղերի բացակայության և այլ խնդիրների մասին:
--00—ԼՄ