Չեմ ուզում մասնակցել բթացման պրոցեսին. վատ բան խաղալով՝ չեմ կարող լավի մասին խոսել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

Դերասան Սարգիս Գրիգորյանը 24TV-ի եթերում անդարդարձել է անցած բեմական ճանապարհին, նկարահանված ֆիլմերին ու սերիալներին, բեմից դուրս առօրյա նախասիություններին: 

«Ես Սարգիս Գրիգորյան դարձել եմ սերիալներով, բայց վատն են մեր սերիալները: Ինձ հարցնում են, թե ինչո՞ւ ես ասում` վատն են մեր սերիաները, երբ քեզ սերիալներից են ճանաչում: Այո՛, վատն են մեր սերիալները, այո՛, ինձ սերիալներից են ճանաչում:

Ես չեմ ուզում մասնակցել  բթացման պրոցեսին, որովհետև վատ բան խաղալով չեմ կարող լավ բանի մասին խոսել: Վատ բան խաղալով ես չեմ կարող լավ բանի մասին խոսել իմ հանդիսատեսի հետ, դրա իրավունքը չունեմ:

Թե՛ Վրաստանում, թե՛ Ռուսաստանում, թե՞ Թուրքիայում որքան առաջ են գնացել սերիալները, իսկ մերը մնում է նույն տեղում: Ժողովրդին կրթելու, դաստիարակելու խնդիր կա, աղբը հանելու խնդիր»,-ասել է դերասանը:

Սարգիս Գրիգորյանն անդրադարձել է նաև դուստրերի դաստիարակությանը՝ նշելով, որ նրանց այնպես է դաստիարակում, որ «վաղը, մյուս օր կարող է լինեն երկրի ղեկավարներ կամ ղեկավարի կին»:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00—ԼՄ