ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների և նրանց ներկայացուցիչների ասուլիսի ժամանակ վերջիններս հայտարարել են, թե այլևս չեն մասնակցելու դատական նիստերի, քանի որ դրանք անիմաստ գործընթաց են համարում:
«Մենք իրավապահ մարմինների կողմից սաբոտաժ և հակազդեցություն ենք նկատել, որը ի վնաս Մարտի 1-ի գործի բացահայտմանն է ուղղված»,- ասուլիսի ժամանակ հայտնել է Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը:
Ըստ նրա՝ դատական նիստերը վերածվել են ժամավաճառության և ՀՔԾ-ի կատարած աշխատանքը ևս ձախողվում է:
«Մենք դադարեցնում ենք մեր ֆիզիկական մասնակցությունը այս անբովանդակ ֆարսին: Իշխանություններն անկարող են իրավական մի շարք խնդիրների համար արդյունավետ լուծում գտնել, ինչը հանգեցնում է ձախողման: Մարտի 1-ի գործով դատախազությունը չէր դրսևորում բավարար կամք, և շատ մարդկանց հնարավորություն էր տրվում խուսափելու պատասխանատվությունից», - հայտարարել է փաստաբանը:
Փաստաբան Սեդա Սաֆարյանն էլ ասել է՝ չեն ցանկանում դատավարությունը վերածվի տաֆտալոգիայի:
Հիշեցնենք, «Մարտի 1»-ի գործով դատական հերթական նիստը կլինի սեպտեմբերի 8-ին:
--00—ԼՄ