ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News
Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվելու։ Դատախազը լիազորություն ունի վերաորակավորել մեղադրանքը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասել է «Մարտի 1»-ի գործով տուժողի և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը։
Ըստ նրա՝ Սահմանադրական դատարանի կայացրած որոշմամբ, համաձայն որի 300․1 հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական, չվերականգնվեց սահմանադրական անարդարությունը։
«Հատուկ նպատակով Քոչարյանի գործում նոր խառնաշփոթ է ստեղծվում։ ՍԴ-ն վերջնականապես այդ գործի ընթացքը լուծելու նկատառումով է արել։ Ողջ ՍԴ-ի և պաշտպանների նպատակը միասնական է եղել այս առումով։ Վախենում եմ՝ այս ՍԴ-ից նորանոր որոշումներ ծնվեն։ Վերջում էլ պարզվի՝ անձեռնմխելիության հոդվածն էլ հետն է հակասահմանադրական։ Հնարավոր է՝ շատ ավելի մեծ խաղ է, որի մեջ ներքաշվել ենք։ Մենք գիտեինք, որ իրենք քայլ առ քայլ գնում էին դեպի սրան»,- նկատել է Սաֆարյանը։
«Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը համաձայն չէ, Քոչարյանի փաստաբանների մեկնաբանությանը, թե չկա հոդված, չի կարող լինել մեղադրանք։
«Եթե որոշակի չէ 300․1-ը, չի նշնակում, որ վերագրված արարքներն ինքնին, որպես հանցագործություն, որոշակի չեն։ Իրենք ասում են, որ հանցագործության դեպք չկա և հանցակազմ չկա։ Երկուսի միաժամանակյա գոյությունը հասկանալի չէ, թե ինչպես են փաստարկում։ Կրակել էլ, մորթել էլ, քերթել էլ, ինչ ուզել, արել են, ո՞նց հանցագործության դեպք չկա։ Ցուցմունքները կան»,- պարզաբանել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։