ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News
Այսօր տեղի ունեցավ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներն`ընդդեմ սևազգեստ մայրերի գործով հերթական դատական նիստը:
Հայցվոր կողմի փաստաբան Տիգրան Եգորյանը հայտնել էր, որ առողջական խնդիրների պատճառով չի կարող ապահովել իր ներկայությունը նիստին և խնդրել գործի քննությունը հետաձգել` հայտնելով նաև, որ դիրքորոշում է ներկայացնելու:
Պատասխանող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը նկատեց` նման պայմաններում, եթե դատարանն ապահովել է կողմի պատշաճ ծանուցումը և հայցվոր կողմի ներկայացուցիչը հիմնավոր պատճառ չի բերել, գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժված:
Դատարանը որոշեց նիստը հետաձգել` կողմերին հնարավորություն տալով ապացույց ներկայացնելուն պատրաստվել: Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին:
--00--ԱԹ