ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը առայժմ չի փոխել իր դիրքորոշումը, որ վերաբերում է կորոնավիրուսի տարածումը կանխելու պաշտպանիչ դիմակների կրմանը։ Դիմակը խորհուրդ է տրվում կրել այն վայրերում, որտեղ հնարավոր չէ պահպանել ֆիզիկական հեռավորություն։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է ԱՀԿ մամուլի ծառայությունից։
«Դիմակների կրման վերաբերյալ մեր քաղաքականությունը չի փովել»,- ասել են ԱՀԿ-ից
Կազմակերպությունը նաև հիշեցրել է, որ կորոնավիրուսի տարածման գործում երեխաների դերակատարումն ամբողջովին ուսումնասիրված չէ:
-- 00—ՄՀ