ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Այսօր «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամները՝ Մանուել Մանուկյանի գլխավորությամբ, հերթական բողոքի ակցիան էին իրականացնում: Վերջիններս հավաքվել էին Կառավարության շենքի առջև, որտեղից շարժվեցին դեպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատուն:
Նրանց պահանջը նույնն էր՝ փակել վաշխառու կազմակերպությունները: Ինչպես հայտնում է 24News-ի լրագրողն ակցիայի վայրից, քիչ առաջ ոստիկանները բերման ենթարկեցին ցուցարար Մանուել Մանուկյանին:
--00--ԱԹ