ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Վրաստանի Քաղաքացիական ավիացիան հայտարարություն է տարածել, ըստ որի՝ իշխանությունները մինչ հոկտեմբերի 31 երկարաձգել են միջազգային կանոնավոր թռիչքների սահմանափակումները:
Արգելքը չի վերաբերում միայն 3 ուղղությունների, չվերթներ կիրականացվեն դեպի Փարիզ, Մյունխեն և Ռիգա: Մի շարք ավիաընկերություններ էլ, այդ թվում՝ Georgian Airways-ը, իրականացնում են կառավարության հետ համաձայնեցված չարտերային թռիչքներ դեպի Ամստերդամ, Բեռլին, Փարիզ, Վիեննա, Ստամբուլ, Կիև, Մինսկ և Թել Ավիվ:
--00—ԼՄ