ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով իրադարձությունների զարգացմամբ պայմանավորված՝ Aircompany Armenia ավիաընկերությունը, մինչև հունիսի 13-ը ներառյալ, չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթները՝
Երևան-Լիոն-Երևան
Երևան-Թել Ավիվ-Երևան
Երևան-Վորոնեժ-Երևան
Երևան-Միներալնիյե Վոդի-Երևան ուղղություններով:
Երևան-Մոսկվա-Երևան և Երևան-Թբիլիսի-Երևան բոլոր կանոնավոր չվերթները չեղարկվում են մինչև հունիսի 3️⃣0️⃣-ը ներառյալ:
« Հայտնում ենք, որ չեղարկված չվերթերի բոլոր ուղևորներին տրամադրվում է երաշխավորագիր (վաուչեր), առ այն, որ չօգտագործված ավիատոմսի գումարը համարվում է սառեցված «Արմենիա» ավիաընկերությունում և ենթակա է օգտագործման մեկ տարվա ընթացքում։
🔹 Խնդրում ենք ավիաընկերության պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ info@armeniafly.com, ուղղել նամակ՝ վաուչերի պահանջով՝ առարկա դաշտում նշելով «Չեղարկված չվերթի ավիատոմսի վաուչեր»:
🔹 Մեկ տարվա ընթացքում վաուչերի գումարը չօգտագործելու դեպքում, այն ենթակա է ամբողջական վերադարձի՝ ձեր դիմումի հիման վրա:
🔴 Սույն հայտարարությունը չի վերաբերում «Արմենիա» ավիաընկերության կողմից իրականացվող ՀԱՏՈւԿ չվերթերին, այդ թվում հունիսի 2-ի Երևան-Միներալնիյե Վոդի-Երևան չվերթին:
Հարգելի ուղևորներ, հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է ավիաընկերության տարածած հայտարարության մեջ։