ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News
Ռուսական «Ուրալյան ավիաուղիներ»-ն այսօր՝ նոյեմբերի 30-ին, մեկնարկել է Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան) – Գյումրի («Շիրակ» օդանավակայան)- Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան) երթուղով կանոնավոր չվերթները:
Չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի:
«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը»,-տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը իր ֆեյսբուքյան էջում:
--00—ԼՄ