ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հրանտ Դինքն իր վերջին հարցազրույցում ասում է, որ ինքը մի մարդ է, ով հասկանում է սեփական ժողովրդի ապրած ցավը և կրում է այդ բեռը:
Ցավոք, նա ոչ միայն ցավի կրողը եղավ, այլ՝ ճակատագրի…
Ծնունդդ շնորհավո ՛ր, մե՛ծ մտավորական: Քո հարթած արահետը գուցե նորից ծածկվի փուշ ու տատասկով, բայց քո երազանքների ու գաղափարների կրողը մի մեծ ժողովուրդ է, որը միշտ անմար է պահելու սուրբ հիշատակդ»:
--00--ԱԹ