ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News
«իԳործ»- հերթական մասնակիցը Հայաստանում է: Գերմանիայից Աննա Կարաբերկյանն աշխատանքի կանցնի ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում:
«Փոխնախարար Արման Խոջոյանն անձմաբ ընդունեց երիտասարդ մասնագետին և ներկայացրեց նախարարության աշխատանքը, ծրագրերն ու առաջնահերթությունները: Աննան Էկոնոմիկայի նախարարության միակ «իԳործ»-ցին չէ. անցյալ շաբաթ ևս մեկ մասնակից միացավ նախարարության թիմին, շուտով կժամանեն նաև մյուս սփյուռքահայ մասնագետները»,- ասված է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:
--00—ՄՀ