ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Սահմանադրական դատարանից հերքում են լուրերն այն մասին, թե Հրայր Թովմասյանն աշխատանքի չի ներկայանում։
«Սույն թվականի հունիս ամսին տրամադրված արձակուրդից վերադառնալուց հետո պարոն Թովմասյանը մասնակցել է նշանակված բոլոր աշխատակարգային և Սահմանադրական դատարանի նիստերին (օգոստոսի 7, 18, 25, սեպտեմբերի 1, 15, 18): Ուստի, նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,-ասված է Սահմանադրական դատարանի աշխատակազմի տարածած հայտարարությունում։
--00—ԼՄ