ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Պրահայում նախատեսված ռուս-վրացական բանակցությունների հերթական փուլը սեպտեմբերին չի կայանա, փոխարենն այն կանցկացվի հոկտեմբերին: Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ հայտնել է վրացական կողմը։
Բանակցություններին մասնակցելու են Ռուսաստանի ու Վրաստանի արտգործնախարարների տեղակալները:
Ըստ վրացական իշխանությունների բանակցությունների հետաձգումն առաջին հերթին պայամանավորված է համավարակով, քանի որ շատ երկրներում, այդ թվում Եվրոպայում, կորոնավիրուսի երկրորդ ալիքի բռնկում կա:
--00—ՄՀ